Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչից առաջ, որը կկայանա հունվարի 18-ին, խոսել է Մադրիդի «Ռեալի» հնարավոր պատվո միջանցքի մասին։
«Պատվո միջա՞նցք «Ռեալի» համար։ Ամենից առաջ հարգանք մեր ժողովրդի հանդեպ»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին «Լոս Բլանկոսը» Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում 4։1 հաշվով հաղթել է «Բարսելոնային»։