Մադրիդի «Ռեալի» խաղացող Տոնի Կրոսը հեգնանքով է խոսել Սաուդյան Արաբիայում «Բարսելոնայի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի ժամանակ (4:1) հնչած սուլոցների մասին:
«Դա նոր և հուզիչ բան էր, դա կարող է զգալ նա, ով արտագնա մարզադաշտերում նման բաների հաճախ է հանդիպում: Դա մի նոր փորձ էր, որը ես նախկինում չէի ունեցել, բայց չէի ուզում բաց թողնել:
Ես սա ընդհանրապես չէի սպասում, չէի էլ մտածում, որ ինձ սուլում են։ Ես դա նկատեցի եզրափակիչի առաջին կեսի ինչ-որ պահի: Սկզբում չհասկացա, թե ինչու էին սուլում։ Հետո նայեցի տրիբունաներին և հասկացա. «Օ՜, սա ինձ համար է, միայն ինձ համար»: Ի սրտե կարող եմ ասել, որ դա ինձ չի անհանգստացրել կամ ազդել իմ խաղի որակի վրա, ընդհակառակը, բավականին զվարճալի էր։
Ժամանակ առ ժամանակ մտածում էի՝ ո՞վ կարող է ավելի երկար դիմանալ։ Ժամանակի ընթացքում սա կարող էր ձանձրալի դառնալ, իսկ եզրափակչում ես նկատեցի, որ սուլոցների մասնակիցներն ավելի ու ավելի քիչ էին (ծիծաղում է): Երբ ես փոխարինվեցի, բոլորը հավաքվեցին և նորից հավաքեցին իրենց ողջ ուժը, որպեսզի սուլեն ինձ։ Դրան սովորում ես, և այն քեզ ստիպում է ժպտալ: Սուլոցները հաստատում են իմ խոսքերը․ ես ճիշտ էի»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ դեռ ամռանը գերմանացի կիսապաշտպանը դեմ էր արտահայտվել երիտասարդ ֆուտբոլիստների՝ Սաուդյան Արաբիա տեղափոխությանը՝ պատճառաբանելով, որ նրանք հրաժարվում են զարգանալ։