Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր թիմի հավակնությունների մասին ամռանը Գերմանիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում։
«Ֆրանսիան Եվրոյի ամենասպասված թիմերից մեկն է: Թիմի բոլոր խաղացողները լավ են պատրաստված և վստահ են իրենց ուժերին: Մեր նպատակը Եվրոպայի չեմպիոն դառնալն է։
Այո, մի քանի կարևոր խաղացողներ, ինչպիսիք են Լյորիսն ու Վարանը, ավարտեցին իրենց կարիերան հավաքականում, բայց չնայած դրան, թիմն ընդհանուր առմամբ ոչ մի կերպ չտուժեց։ Սա խոսում է մեր միասնության ու հարմարվելու ունակության մասին»,- Մբապեի խոսքերն է մեջբերում GQ Sports-ը: