Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այն տեղեկատվությանը, որ շուտով կարող է ստեղծվել եվրոպական Սուպերլիգա, որը կփոխարինի Չեմպիոնների լիգային։
«Այս հարցում կարծիք հայտնելու համար պետք է սպասել և տեսնել, թե ինչ կլինի դեկտեմբերի 21-ին։ Միգուցե ինչ-որ կարևոր բան տեղի ունենա, որը կփոխի ներկայիս ֆուտբոլի պատմությունը։
Խաղերի օրացույցը և շատ ավելին կփոխվեն: Բայց մենք պետք է համբերատար լինենք»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բանակցում է ավելի քան 50 ակումբների հետ Սուպերլիգայի ստեղծման շուրջ, որը կարող է ներառել երկու կամ երեք դիվիզիոն։
























































