«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Վինիսիուս Ժունիորի և Ռոդրիգո Սիլվայի հասցեին ռասիստական արտահայտությունները։
«Վինիսիուսն ու Ռոդրիգոն խաղի ընթացքում շատ տհաճ բաներ են ասում խաղացողներին։ Բայց այդ մասին բոլորը լռում են։ Այնուամենայնիվ, հենց որ ինչ-որ մեկը նրանց ինչ-որ բան ասի, բոլորը գիտեն, թե ինչ կլինի այդ խաղացողի հետ»,-ասել է Ագուերոն: