Պեպ Գվարդիոլան հաջորդ ամառ կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից». իսպանացի մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը, սակայն այն յուրաքանչյուր մրցաշրջանից հետո խզման հնարավորության կետ է պարունակում։
Այս շաբաթ տեղեկություն հայտնվեց, որ Եվրո-2024-ից հետո Գվարդիոլան կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը։
Ինչպես հաղորդում է TodoFichajes-ը, Գվարդիոլային «Մանչեսթեր Սիթիի» ղեկին կարող է փոխարինել Միչելը, ով ներկայումս աշխատում է «Ժիրոնայում»: Թիմն այժմ գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը:
Աղբյուրը նշում է, որ «Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չի ունենա Միչելին հրավիրելու հարցում, ամեն ինչ կախված է ապագայի վերաբերյալ Գվարդիոլայի որոշումից։ Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» և «Ժիրոնան» պատկանում են նույն ֆուտբոլային հոլդինգին։
























































