«Յունիոնի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին նշել է այն ակումբը, որը կցանկանար գլխավորել, եթե դառնա մարզիչ։
«Ես ցանկանում էի պրոֆեսիոնալ կարիերաս ավարտել «Յուվենտուսում»։ Եթե լավ մարզիչ դառնամ, հույս ունեմ, որ մի օր կգլխավորեմ «Յուվենտուսը»։
«Ես կցանկանայի վերադառնալ ակումբ այս դերում»,- ասել է ֆուտբոլիստը Marca-ին տված հարցազրույցում։
Իտալացին այս ամառ է «Յուվենտուսից» տեղափոխվել «Յունիոն»։