«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրում «Նյուքասլի» հետ առաջիկա հանդիպման մասին։
«Մենք ունենք մեկ նպատակ և մեկ հնարավորություն. Մենք ցանկանում ենք հաղթել հանդիպումը՝ չմտածելով այլ բանի մասին, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի։ Մենք, իհարկե, գիտակցում ենք հանդիպման կարևորությունը և մնում ենք Եվրոպայում:
Մենք բոլորս իսկապես լավ ելույթ ենք սպասում շատ կոշտ թիմի դեմ: Նրանք տանը հաղթել են բազմաթիվ ֆանտաստիկ թիմերի և պարտվել են միայն Դորտմունդի «Բորուսիային» և «Լիվերպուլին»: Մենք գիտենք, թե ինչ թիմի և ինչ մթնոլորտի հետ գործ կունենանք»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում «Միլանի» պաշտոնական կայքը։
Հինգ տուրից հետո «Միլանը» F խմբում 5 միավորով զբաղեցնում է վերջին չորրորդ տեղը «Բորուսիայի» (10 միավոր), ՊՍԺ-ի (7 միավոր) և «Նյուքասլի» (5 միավոր) հետ։