Ջորջիո Կյելինին կավարտի ֆուտբոլիստի կարիերան։
39-ամյա պաշտպանն այսօր կհայտարարի ֆուտբոլից հեռանալու մասին, հայտնում է Goal-ը։ Վերջին երկու մրցաշրջաններում նա հանդես է եկել MLS-ը ներկայացնող «Լոս Անջելեսում»։
Կյելինին իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Լիվորնոյում», որտեղից 2004 թվականին տեղափոխվել է «Ֆիորենտինա»։ 2005-ից 2022 թվականներին իտալացին հանդես է եկել «Յուվենտուսում»:
Թուրինյան ակումբի կազմում պաշտպանը 9 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 5 հաղթանակ տարել երկրի գավաթի ու սուպերգավաթի խաղարկություններում։ «Լոս Անջելեսի» հետ ֆուտբոլիստը MLS-ի չեմպիոն է դարձել 2022 թվականին։
Կյելինին Իտալիայի հավաքականի կազմում անցկացրել է 117 խաղ և հաղթել Եվրո-2020-ում։