Մյունխենի «Բավարիան» ամենաարդյունավետ թիմն է թոփ-5 լիգաներում այս պահի դրությամբ։ Թոմաս Տուխելի թիմը 44 գնդակ է խփել Բունդեսլիգայի 13 տուրերի խաղերում։
«Բավարիան» միակ թիմն է, որն այս պահի դրությամբ խփել է 40 և ավել գոլ։ Գերմանական ևս մեկ թիմ՝ «Բայերը», երկրորդն է այս ցանկում 39 գոլով։ Նշենք, որ «Բավարիան» նաև մեկ խաղ պակաս է անցկացրել։
Լավագույն հնգյակում են նաև «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն և «Ժիրոնան»՝ 38-ական գոլով։
Ամենաարդյունավետ թիմերը թոփ-5 լիգաներում․
1․ Բավարիա – 44 գոլ
2․ Բայեր – 39 գոլ
3-5․ Մանչեսթեր Սիթի – 38 գոլ
3-5․ ՊՍԺ – 38 գոլ
3-5․ Ժիրոնա – 38 գոլ
6․ Ինտեր – 37 գոլ
7․ Լիվերպուլ — 36 գոլ
8․ Աստոն Վիլա – 35 գոլ
9-11․ Լայպցիգ – 34 գոլ
9-11․ Ռեալ Մադրիդ – 34 գոլ
9-11․ Շտուտգարտ – 34 գոլ
12-15․ Նյուքասլ — 33 գոլ
12-15․ Տոտենհեմ -33 գոլ
12-15․ Արսենալ — 33 գոլ
12-15․ Բրայթոն — 33 գոլ
16․ Ատլետիկո Մադրիդ – 32 գոլ
17-18․ Մոնակո — 31 գոլ
17-18․ Աթլետիկ Բիլբաո– 31 գոլ