Իտալիայի առաջնության 15-րդ տուրի «Սասուոլոյի» հետ խաղում «Կալյարին» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը. 7-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարտին Էրլիչը։
Խաղավերջում տանտերերը հավասարվեցին հաշիվը. 90+4-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ջանլուկա Լապադուլան։ 90+9-րդ րոպեին Լեոնարդո Պավոլետին հաղթանակ բերեց «Կալյարիին»՝ աչքի ընկնելով գեղեցիկ գոլով։
«Կալյարին» վաստակեց 13 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում բարձրացավ 16-րդ տեղ, «Սասուոլոն» 15 միավորով 15-րդն է։