Վերոնիկա Ռաբյոն, որը «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի մայրն ու գործակալն է, հերքել է մամուլի այն տեղեկությունները, թե ֆրանսիացի կիսապաշտպանը համաձայնել է թուրինյան թիմի հետ շարունակել համագործակցությունը։
««Յուվենտուսը» պայմանավորվե՞լ է Ադրիենի հետ պայմանագրի երկարաձգման հարցում: Դա ճիշտ չէ։ Ադրիենը դեռ ոչինչ չի որոշել։ Ես գոհ չեմ իմ որդու պայմանագրի մասին կեղծ պատմություններից, որոնք անընդհատ հայտնվում են մամուլում», -Վերոնիկա Ռաբյոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռաբյոն չորս տարի է (2019 թվականից) հանդես է գալիս «Յուվենտուսում»։