«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը ցանկանում է մինչև տարեվերջ փակել հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ նոր պայմանագրի հարցը, հայտնում է Il Mattino-ն։
Դե Լաուրենտիսը պատրաստվում է ևս մեկ հանդիպում անցկացնել ֆուտբոլիստի և նրա գործակալի հետ։ Նախորդ 13 հանդիպումները կողմերի համաձայնությամբ չեն ավարտվել։ «Նապոլին» Օսիմհենին առաջարկում է պայմանագիր մինչև 2027 թվականը՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով, գումարած բոնուսներ։
Ակումբի նախագահը լավատես է, որ Վիկտորը պաշտոնապես կերկարաձգի պայմանագիրը մինչև տարեվերջ։ Ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։
Օսիմհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականի ամառվանից: Այս մրցաշրջանում հարձակվողը 14 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։