«Լայպցիգի» հարձակվող Լոիս Օպենդան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պայմանագիր կնքել 23-ամյա բելգիացու հետ։ ՄՅՈւ-ն փոխարինող է փնտրում Անտոնի Մարսիալին և Ջեյդոն Սանչոյին։ Այս երկու ֆուտբոլիստները կարող են հեռանալ մանչեսթերյան թիմից։ Բացի այդ, Օպենդայի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»:
Օպենդան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լանսից» է տեղափոխվել «Լայպցիգ»։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։