ՌՊԼ 18-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ հաղթեց ԲԿՄԱ-ին։
Տանտերերը հաղթական գոլը խփեցին խաղավերջում։ Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Կրիվցովը։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։