Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Տոտենհեմը» 4։1 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։
Լոնդոնյան թիմի կազմում աչքի ընկան Դեստին Ուդոգիեն, Սոն Հին Մինը և Ռիշարլիսոնը, որը դարձավ դուբլի հեղինակ։
Հյուրերից միակ գոլը հանդիպման վերջնամասում խփեց Ժոելինտոնը։
«Տոտենհեմը» 30 միավորով 5-րդ տեղում է։ «Նյուքասլը» 26 միավորով 7-րդն է։