Բունդեսլիգայի 14-րդ տուրում առաջատար «Բայերը» հյուրընկալվել էր «Շտուտգարտին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Տանտերերի կազմում 40-րդ րոպեին Քրիս Ֆուխրիխի խփած գոլին երկրորդ կեսի սկզբում պատասխանեց հյուրերի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։
«Բայերը» շարունակում է անպարտելի մնալ և գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը 36 միավորով։
13 խաղ անցկացրած «Բավարիան» 32 միավորով 2-րդ տեղում է։ «Շտուտգարտը» 31 միավորով 3-րդ տեղում է։