«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ամփոփել է Գերմանիայի Բունդեսլիգայի 14-րդ տուրի խաղը, որտեղ թիմը պարտվեց «Այնտրախտին» (1:5)։
«Մենք արժանի էինք պարտության: Մենք բոլորս ենք դրա մեղավորը։ Սա չպետք է տեղի ունենար մեկ շաբաթ մարվելուց հետո: Մենք չպետք է այդպես խաղանք։ Այսօր մենք ընդհանրապես ցանկություն չունեինք հաղթելու արտագնա խաղում»,- Տուխելի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բավարիան» զբաղեցնում է 2-րդ տեղը Գերմանիայի Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 14 խաղում վաստակել է 32 միավոր։