Լիոնել Սկալոնին կհանդիպի Լիոնել Մեսսիի հետ.
«Սկալոնին կհանդիպի Մեսսիի հետ. Մարզիչը կարծում է, որ թիմում որոշ բաներ և անուններ պետք է փոխվեն, որպեսզի շարունակեն պայքարել ամենաբարձր մակարդակով:
Էներգիայի պակասը պայմանավորված է նրանով, որ նրա համար հեշտ չեն որոշումները՝ թե՛ ֆուտբոլային, թե՛ էմոցիոնալ տեսանկյունից»,- Twitter-ում գրել է ESPN-ի արգենտինացի լրագրող Էստեբան Էդուլը։
Հստակ պարզ չէ, թե ինչի մասին են խոսելու Սկալոնին և Մեսսին՝ հարձակվողի ապագայի, թե՞ կքննարկեն Արգենտինայի հավաքականում վերակառուցման հարցը: