Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Վեստ Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Հյուրերի կազմում առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձավ Վիտալի Ուստինովը, իսկ տանտերերի կազմում հաշիվը երկրորդ խաղակեսում հավասարեցրեց Սարգիս Մեթոյանը։
«Վեստ Արմենիա» այս խաղից հետո 17 միավորով 8-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Ալաշկերտը» 32 միավորով 5-րդ տեղում է։