Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ջորջիո Կյելինին գովեստի խոսքեր է ասել Լոնդոնի «Վեսթ Հեմի» հասցեին։ Փորձառու ֆուտբոլիստն ասել է, թե ինչու Ջանլուկա Սկամական չկարողացավ ամրապնդվել անգլիական թիմի կազմում:
«Անգլիայում բոլորի համար դժվար է։ Այնտեղ պետք է հատուկ ֆիզիկական պատրաստվածություն ունենալ։
Պրեմիեր լիգան գերազանցում է աշխարհի բոլոր լիգաներին։ Դժվար է արագ հարմարվել այդ լիգայում: Այնտեղ ոչ ոք երկար չի սպասի, այդ թվում՝ երիտասարդ խաղացողներին։
Դա ամենևին էլ մշակութային խնդիր չէ։ Սկամական նույն բանի հետ առերեսվելու էր՝ անկախ նրանից, կտեղափոխվեր նա «Յուվենտուս», «Ինտեր» կամ «Միլան»: Նրան ժամանակ է պետք։ Ինչ վերաբերում է «Վեսթ Հեմին», ապա այդ թիմը նույնքան ուժեղ է, որքան Ա Սերիայի լավագույն թիմերը»,- մեջբերում է Կյելինիին The Athletic-ը: