Լա լիգայի 14-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» նվազագույն հաշվով հաղթել է «Մալյորկային»: Մադրիդցիների կիսապաշտպան Կոկեն խաղադաշտ է դուրս եկել մեկնաային կազմում ու փոխարինվել 63-րդ րոպեին։
Այս խաղը կիսապաշտպանի համար 600-րդն էր «Ատլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում։ Նա դարձել է մադրիդցիների պատմության մեջ առաջին խաղացողը, որը հասել է այս նշագծին, հայտնում է Opta Sport-ը։
«Ատլետիկոյի» կազմում անցկացրած հանդիպումների քանակով երկրորդ տեղը զբաղեցնում է Ադելարդո Ռոդրիգեսը (553):
Կոկեն «Ատլետիկոյում» իր նորամուտը նշել է 2009 թվականին։ Նա իր ողջ կարիերան անցկացնում է մեկ ակումբում։ Այս ընթացքում նա ութ տիտղոս է նվաճել՝ հաղթելով Լա Լիգայում, Եվրոպա լիգայում և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում (երկու անգամ)։ Մեկական անգամ էլ դարձել է Իսպանիայի գավաթի ու սուպերգավաթի հաղթող։ Այս ընթացքում ֆուտբոլիստը դարձել է 47 գոլի և 113 գոլային փոխանցման հեղինակ։
Այս մրցաշրջանում Կոկեն «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 13 խաղում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ: