Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Իտալիայի առաջնության 13-րդ տուրի «Ինտերի» դեմ հանդիպման արդյունքները (1-1).
«Մենք շատ անիմաստ գոլ ընդունեցինք, հատկապես, որ դա տեղի ունեցավ հաշիվը բացելուց ընդամենը մի քանի րոպե անց:
Մեր նպատակը լավագույն քառյակում հայտնվելն է։ Մենք դեռ հինգերորդ տեղից առաջ ենք անցել, ճիշտ մոտեցանք հանդիպմանը մի թիմի դեմ, որը սպասում էր մեր սխալներին, ուստի դա մեր հասուն խաղի ցուցադրումն էր։
Գոլից կարելի էր խուսափել, բայց դա տեղի է ունենում բարձրակարգ թիմերի հետ հանդիպումներում»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։