«Ռեալ Սոսյեդադի» վինգեր Տակեֆուսո Կուբոն դարձել է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային նպատակը։ Այս մասին հայտնում է իսպանական Fichajes-ը։
«Ման․Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան տպավորված է Կուբոյի առաջընթացով: Ճապոնացին հիանալի մրցաշրջան է անցկացնում Լա Լիգայում։
«Սոսյեդադի» ֆուտբոլիստը 17 խաղում դարձել է երեք գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» դեմ չէ Կուբոյի տրանսֆերին հաջորդ ամառ: Ֆուտբոլիստի տրանսֆերի փոխհատուցման գումարը 60 միլիոն եվրո է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կուբոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը»։