«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստները անհարմար էին զգում հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Նեյմարի հետ նույն թիմում խաղալիս։ Ինչպես հայտնում է PSG Community-ն սոցիալական ցանցերում, փարիզցիների մեծամասնությունը ուրախ էր, երբ Նեյմարն ու Մեսսին լքեցին ակումբը։
31-ամյա Նեյմարը 6 մրցաշրջան է անցկացրել ՊՍԺ-ում՝ նվաճելով Ֆրանսիայի առաջնության հինգ տիտղոս: 2023 թվականի ամռանը բրազիլացին արաբական «Ալ-Հիլալի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, որով նա ընդհանուր առմամբ կստանա մոտ 300 միլիոն եվրո։
Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Նախորդ մրցաշրջանում արգենտինացին ամերիկյան ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը «Ինտեր Մայամի» հետ նվաճել է Լիգայի գավաթը։