«Բավարիան» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ Արաուխոյով անձամբ է հետաքրքրված «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ Միաժամանակ, «Բարսելոնան» ինքը ցանկանում է ֆուտբոլիստին պահել իր թիմում:
Հիշեցնենք, որ Արաուխոն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։
Այս պահին «Բավարիան» 32 միավորով զբաղեցնում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Թիմը երկու միավորով հետ է մնում առաջատար «Բայերից»: