«Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկ է արել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, հայտնում է Madrid Xtra-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ, Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է՝ 24 միավորով։
«Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի իր խմբում երեք միավորով վերջին տեղում է։
Անչելոտին Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Մասնագետի գլխավորությամբ «Ռեալը» դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել է գավաթը, երկրի Սուպերգավաթը, դարձել է Չեմպիոնների լիգայի և ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության հաղթող: