«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է Չեմպիոնների լիգայի պատճառով թիմի վրա ճնշումների մասին.
«Դա մեծ ակումբում մեր աշխատանքի մի մասն է։ Մարդիկ սպասում են, որ մենք կհաղթենք Չեմպիոնների լիգան։
Ես գիտեմ, որ եկել եմ այստեղ, որպեսզի օգնեմ դա իրականացնել: Ես նույնպես ցանկանում եմ նվաճել այս գավաթը»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն։
Չորս տուրից հետո Թոմաս Տուխելի թիմն արդեն ապահովել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիրը։