Ասիայում մեկնարկել է ֆուտբոլի առաջիկա Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլը։
E խմբի խաղում Իրանի հավաքականը խոշոր՝ 4-0 հաշվով հաղթեց Հոնգ Կոնգի ընտրանուն։
Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Ազմունը, մեկական գոլ խփեցին Տարեմին և Ռեզայեին։
C խմբում Չինաստանի հավաքականն արտագնա խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Թաիլանդի նկատմամբ։
Չինաստանի հավաքականի կազմում գոլերից մեկը խփեց Վու Լեյը, ով ժամանակին հանդես էր գալիս Լա լիգայում։