Կիլիան Մբապեն հրաժարվել է ՊՍԺ-ում բազմամիլիոնանոց բոնուսներից։
24-ամյա հարձակվողն ու փարիզյան ակումբը պայմանավորվել են, որ խաղացողն իր հասանելիք գումարի մի մասը չի ստանա։
Խոսքը մոտավորապես 80 միլիոն եվրոյի մասին է, որոնք տրամադրվել են տարբեր բոնուսների տեսքով։ Այս մասին հայտնում է RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Հոքինսը։
«Պարի Սեն Ժերմենը» դեռ ցանկանում է երկարաձգել Մբապեի հետ պայմանագիրը, որն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։