Վինգեր Լերոյ Սանեն կարող է վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Սիթի» 2024 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Այժմ Լերոյը պաշտպանում է «Բավարիայի» գույները։ Նա հեռացել է «Սիթի» ճամբարից 2020 թվականին։
Սանեի պայմանագիրը բավարացիների հետ ավարտվում է 2025 թվականին։ Առայժմ Լերոյը չի շտապում երկարաձգել այս պայմանագիրը։ «Մանչեսթեր Սիթին» հնարավորություն ունի համեստ գումարի դիմաց վերադարձնել գերմանացուն: