«Ինտերը» հետաքրքրված է բրազիլացի հարձակվող Ռեյների ծառայություններով։ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», չնայած նա ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ֆրոզինոնեում»։
Իտալական ակումբի կազմում անցկացրած հանդիպումներում Ռեյները երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել այս մրցաշրջանում։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վաճառել Ռեյներին, իսկ «Ինտերը» հետևում է իրավիճակին: Գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 5 միլիոն եվրո, թեև մադրիդյան ակումբը կփորձի ավելի մեծ գումար պահանջել:
«Ինտերն» այժմ զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։