«Նիցայի» կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամը հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական, հայտնում է հավաքականի մամուլի ծառայությունը։
Կեֆրենը հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական՝ փոխարինելու Էդուարդո Կամավինգային, ով ծնկի վնասվածքի պատճառով վերադարձել է Մադրիդ։
Հիշեցնենք, որ Կեֆրեն Թյուրամը վաղուց է հայտնվել եվրոպական թոփ-ակումբների դիտակետում։
Ֆուտբոլիստի ելույթներին ակտիվորեն հետևում են «Լիվերպուլը» և Թուրինի «Յուվենտուսը»։