Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը առաջիկա ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Get German Football News-ը։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու հետաքրքրություն են ցուցաբերում այնպիսի անգլիական ակումբներ, ինչպիսիք են «Արսենալն» ու «Նյուքասլը»: Նշվում է, որ «Բորուսիայի» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել իր խաղացողից, բայց ոչ պակաս, քան 50 միլիոն եվրոյի դիմաց, ինչպես նաև «իշամեղուների» ներկայացուցիչները ցանկանում են, որ կիսապաշտպանը մնա ակումբում մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Այս մրցաշրջանում Բրանդտը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
Ավելի վաղ հաղորդվում էր «Արսենալի»՝ «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսի նկատմամբ հետաքրքրության մասին։