Ասիայում մեկնարկել է ֆուտբոլի առաջիկա Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլը։
B խմբի խաղում Ճապոնիայի հավաքականը 5 անպատասխան գնդակ ուղարկեց Մյանմարի ընտրանու դարպասը։ Այս խաղում հեթ-տրիկ գրանցեց «Ֆեյենորդի» հարձակվող Ուեդան, մեկական անգամ աչքի ընկան Կամադան («Լացիո») և Դոանը («Ֆրայբուրգ»)։
C խմբի խաղում Հարավային Կորեայի հավաքականը նույն՝ 5-0 հաշվով հաղթեց Սինգապուրին։ Սոն Հին Մինը («Տոտենհեմ»), Գու Սուն Չոն («Միդտյուլանդ»), Հվան Ուի Ջոն («Նորվիչ»), Լի Կան Ինը (ՊՍԺ) և Հվան Հի Չանը («Վուլվերհեմփթոն») դարձան մեկական գոլի հեղինակ։
I խմբում ավելի խոշոր հաշվով հաղթանակ տոնեց Ավստրալիան, որը 7-0 հաշվով հաղթեց Բանգլադեշի ընտրանուն։ Այս խաղում իր ակտիվում հեթ-տրիկ գրանցեց «Մելբուրնի» հարձակվող Մաքլարենը։