ՊՍԺ-ն կփորձի հետ պահել Կիլիան Մբապեին «Ռեալ» տեղափոխվելուց.
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբը չի նախատեսում հարձակվողին նոր պայմանագիր առաջարկել և ցանկանում է, որ նա ակտիվացնի գործող համաձայնագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու տարբերակը։
Ըստ AS-ի՝ ՊՍԺ-ն ցանկանում է կարճաժամկետ հեռանկարում կառուցել ակումբի ապագա նախագիծը Կիլիանի շուրջ: Ֆրանսիական ակումբի ղեկավարները կփորձեն համոզել նրան, որ Մադրիդի «Ռեալում» նա չի կարողանա խաղալ իր սիրելի դիրքում։
Փարիզցիները ցանկանում են հիշեցնել Մբապեին, որ նա խաղում էր կենտրոնական հարձակվողի դիրքում, երբ Նեյմարը զբաղեցնում էր ձախ եզրային դիրքը։ Նրանց կարծիքով՝ նման իրավիճակը կարող է կրկնվել Մադրիդում, որտեղ հարձակման ձախ եզրում խաղում է Վինիսիուս Ժունիորը։