«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը կիսվել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ իր թիմ տեղափոխության մասին կարծիքով։ Ֆուտբոլիստը ճանաչվել է «Ինտեր Մայամիի» նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացողը։
«Դեռևս դժվար է հավատալ, որ Մեսսիի նման մեծ խաղացողը կրում է «Ինտեր Մայամիի» մարզաշապիկը: Նա կարող է լինել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Ես՝ որպես ակումբի սեփականատեր, շատ հպարտ եմ այս փաստով։
Մենք վստահ էինք, որ Լեոյի տեղափոխությունն ԱՄՆ, ոչ միայն Մայամի, մեր նվերը կլինի ողջ Ամերիկային և MLS-ին»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Մեսսին «Բարսելոնայի» սան է, որի կազմում հանդես է գալիս 2003 թվականից։ 36-ամյա արգենտինացին «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր է։ 2021-ից 2023 թվականներին նա հանդես է եկել ՊՍԺ-ում։ Հունիսին ֆուտբոլիստը MLS-ից տեղափոխվեց «Ինտեր Մայամի»: