Շոտլանդիայի հավաքականը ցանկանում է ազգային թիմ հրավիրել «Նյուքասլի» ֆուտբոլիստ Էնթոնի Գորդոնին:
22-ամյա Գորդոնն այս մրցաշրջանի սկզբում բավականին տպավորիչ է հանդես գալիս․ նա Պրեմիեր լիգայում արդեն չորս գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Այնուամենայնիվ, սա բավարար չէ Անգլիայի հավաքականի մարզչի համար՝ Գորդոնին հրավիրելու Մալթայի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերին:
Հետևաբար, Գորդոնը դեռ չի հրավիրվել Անգլիայի առաջին թիմ, չնայած «Երեք առյուծների» կազմում 34 հանդիպում է անցկացրել երիտասարդական և պատանեկան հավաքականների մակարդակում:
Ըստ Daily Mail-ի՝ Շոտլանդիայի հավաքականը հույս ունի օգտվել այս իրավիճակից։ Փաստն այն է, որ Էնթոնիի տատիկն ու պապիկը ծնվել են Շոտլանդիայում և նա իրավունք ունի ներկայացնել այդ տարածաշրջանի հավաքականը: