Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է թիմի՝ հոկտեմբերի լավագույն խաղացող։ Ամսվա ընթացքում անգլիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում հինգ խաղում խփել է հինգ գոլ և երեք գոլային փոխանցում կատարել։
Անգլիացին ստացել է ձայների 48%-ը։
Հիշեցնենք, որ Քեյնն այս ամառ 95 միլիոն եվրոյի դիմաց «Բավարիա» է տեղափոխվել «Տոտենհեմից»: Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 21 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։