5 տարի առաջ այս օրը՝ 2018թ. նոյեմբերի 16-ին, Ջիբրալթարի հավաքականի հետ Ազգերի լիգայի մրցաշարի արտագնա խաղում Յուրա Մովսիսյանը դարձել է պոկերի հեղինակ:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը 48-66-րդ րոպեների միջև ընկած ժամանակահատվածում 4 անգամ գրավել է Քայլ Գոլդվինի պաշտպանած դարպասը:
Մովսիսյանի ֆուտբոլային պոկերը միակն է Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներում:
Մինչ այդ մեկ խաղի արդյունավետության ռեկորդը պատկանում էր Հենրիխ Մխիթարյանին, որը 2016թ. մայիսի 28-ին Գվատեմալայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում հեթ-տրիկ էր ձևակերպել: