«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՊՍԺ-ի դեմ խաղում տարած հաղթանակը (2:1).
«Դժվար խաղ էր. մեզ պետք էր վստահ լինել և անհրաժեշտ հաղթանակ տանել՝ աղյուսակում մեր դիրքը բարելավելու համար: Ես չէի անհանգստանում գոլ չխփելու համար, քանի որ նախորդ խաղերում մենք շանսեր ունեինք։ Պարզապես պետք էր ավելի ճշգրիտ լինել, և այսօր մենք դա արեցինք: Երբ մենք այսպես ենք խաղում, դա ինձ հիշեցնում է նախորդ մրցաշրջանը. մենք պետք է շարունակենք նույն ոգով»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Միլանը» առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում. 5 միավորով թիմը F խմբում բարձրացավ երրորդ տեղ։ ՊՍԺ-ն (6 միավոր) քառյակում երկրորդն է՝ առաջատար «Բորուսիային» զիջելով 1 միավորով։
Հաջորդ տուրում «Միլանը» կընդունի Դորտմունդին, իսկ ՊՍԺ-ն տանը կխաղա «Նյուքասլի» հետ։ Երկու խաղերն էլ կկայանան նոյեմբերի 28-ին։