Չեմպիոնների լիգայի խմբայի փուլի 4-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ հաղթեց «Յանգ Բոյսին» 3-0 հաշվով։
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Հոլանդը, ևս մեկ գոլ խփեց Ֆոդենը։ Խմբի մյուս խաղում «Լայպցիգը» հաղթեց «Ցրվենա Զվեզդային» 2-1 հաշվով։
Այսպիսով՝ «Մանչեսթեր Սիթին» և «Լայպցիգը» վաստակեցին համապատասխանաբար 12 և 9 միավոր ու անհասանելի դարձան մրցակիցների համար։ «Մանչեսթեր Սիթին» և «Լայպցիգը» նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր։
G խումբ
Մանչեսթեր Սիթի — 12 միավոր
Լայպցիգ — 9
Ցրվենա Զվեզդա — 1
Յանգ Բոյս — 1