Ասիայի Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի խաղում Տաջիկստանի «Իստիքլոլը», որի կազմում հանդես է գալիս հայ պաշտպան Արթուր Քարտաշյանը, սեփական հարկի տակ ընդունել էր Իրանը ներկայացնող «Պերսեպոլիս» ակումբին։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Քարտաշյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։ Նշենք, որ հայ ֆուտբոլիստը մասնակցել է ՉԼ-ի խմբային փուլի մինչ այժմ կայացած բոլոր 4 հանդիպումներին։ Բոլոր խաղերում Արթուրն ամբողջական հանդիպում է անցկացրել։
«Իստիքլոլն» այս խաղից հետո ունի երկու միավոր և 3-րդն է խմբի մրցաշարային աղյուսակում։ Այս խմբում 9 միավորով առաջատարը Ռոնալդուի «Ալ Նասրն» է, որի հանդիպումը «Ալ Դուհաիլի» հետ կկայանա քիչ անց։