ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն ասել է, որ Չեմպիոնների լիգայում հաղթելը փարիզյան ակումբի համար առաջնահերթություն չէ:
«Մենք սրա վրա չենք կենտրոնացած։ Չեմպիոնների լիգայում հաղթելը ակումբի համար գլխավոր նպատակը չէ։ Մինչ այստեղ գալը մտածում էի, որ այստեղ միայն դրա մասին են խոսում, բայց դա այդպես չէ, ակումբը կենտրոնացած է ոչ միայն այս մրցաշարում հաղթելու վրա»,- Դեմբելեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշենք, որ 2011 թվականին ՊՍԺ-ում կատարցի սեփականատերերի հայտնվելուց ի վեր, որոնք զգալի ներդրումներ են կատարել ակումբում, փարիզցիները երբեք չեն հաղթել Չեմպիոնների լիգան։