35-ամյա կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը չի պատրաստվում խաղակոշիկները կախել մեխից, նա մտադիր է նպաստել հայրենի Ինդոնեզիայում ֆուտբոլի զարգացմանը։
Ռաջան վերջերս դարձավ Ինդոնեզիայում կայանալիք մինչև 17 տարեկանների Աշխարհի առաջնության դեսպան, իսկ այժմ Նաինգոլանը մտադիր է վերադառնալ պատմական հայրենիք և շարունակել խաղալ այնտեղ։
Նաինգոլանը ծնվել է Բելգիայում և հանդես է եկել այդ երկրի հավաքականում, բայց նրա հայրը ինդոնեզացի է։
Կան մի քանի ակումբներ, որոնք հետաքրքրված են Նաինգոլանին հրավիրելով՝ «Բորնեոն», «Բալի Յունայթեդը» և այլն, հաղորդում է իտալական ITASportPress գործակալությունը: