Քրիս Սաթոնը պատասխանել է մրցավարների հասցեին Միկել Արտետայի քննադատությանը։ Հիշեցնենք, որ «Նյուքասլի» հետ հանդիպումից հետո (1-0) «Արսենալի» մարզիչը կոշտ քննադատության է ենթարկել մրցավարությունը և մրցավարի՝ մրցակցի գոլը հաշվելու որոշումը։
«Ես գիտեմ, որ բոլորը կարող են ասել, որ սա զգացմունքային խաղ է: Եվ ես դա հասկանում եմ։ Բայց ի՞նչ կասեք, որ նա անի մի բան, որը կարող է վերահսկել՝ մրցավարներին կշտամբելու փոխարեն:
Իսկ ի՞նչ կասեք Հավերցին այդքան խաղաժամանակ հատկացնելու մասին։ Գիտե՞ք, թե դեռ քանի անգամ Արտետան նրան հնարավորություն կտա։ Նա փորձում է նվաճել Պրեմիեր լիգայի տիտղոսը։ Ի՞նչ կասեք Ռայայի մասին, ով սխալվեց խաղի ժամանակ, ինչն էլ բերեց գոլի: Արտետան կարող է վերահսկել այս բաները:
Այնպես որ, միգուցե նա պետք է ինքն իրեն նայի՝ բոլոր կողմերից մրցավարի վրա հարձակվելու փոխարեն»,- մեջբերում է «Չելսիի» նախկին հարձակվողին Daily Mail-ը: