«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հիշել է, թե ինչպես մի քանի տարի առաջ լոնդոնյան ակումբը հրաժարվել պայմանագիր կնքել կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի հետ։
«Երբ ես առաջին անգամ մարզում էի «Չելսին», ցանկանում էի ձեռք բերել Ջուդ Բելինգեմին: Բայց ես չկարողացա ղեկավարությանը համոզել, որ արժե 20 միլիոն ֆունտ վճարել այդ տարիքի խաղացողի համար»,- ասել է Լեմպարդը The Obi One Podcast-ի եթերում:
Հիշեցնենք, որ Բելինգեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ 103 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում անգլիացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 խաղի, որոնցում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։