Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Նյուքասլի» հետ սպասվող հանդիպման մասին։
««Նյուքասլի» դեմ առաջին հանդիպումը ցույց տվեց, որ մենք կարող ենք հանդես գալ այս մակարդակով՝ ցուցադրելով բարձրակարգ խաղ: Նախորդ հանդիպումներում մենք ցույց տվեցինք, որ ունակ ենք ավելիին։ Մենք հնարավորություն ունենք դա ցույց տալու, և ես վստահ եմ, որ լավ հանդես կգանք որպես թիմ։
Մենք գիտենք նրանց որակները։ Թե որքան լավն են նրանք, մենք իմացանք երկու շաբաթ առաջ։ «Նյուքասլը» դուրս եկավ ճիշտ այնպես, ինչպես մենք սպասում էինք. շատ համարձակ, շատ ագրեսիվ, շատ բարձր պրեսինգով: Սակայն մենք հենց սկզբից մեզ վերահսկում էինք իրավիճակը։ Առաջին խաղակեսում մենք հիանալի խաղ ցուցադրեցինք ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանությունում»,- Թերզիչի խոսքն է մեջբերել «Բորուսիայի» պաշտոնական կայքը։