«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է ԱՊԼ-ի 11-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ հանդիպման (4:1) մասին։
«Մենք հաղթեցինք և արժանի էինք դրան։ Հիշեք «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» խաղը, «Տոտենհեմը» հաղթեց վերջին րոպեին։ Կարծում եմ՝ մենք արժանի ենք այս հաղթանակին։ «Տոտենհեմը» ֆանտաստիկ է խաղում, բայց այսօր, կարծում եմ, որ մենք ավելի լավ թիմ էինք։ Մենք պետք է պահպանենք այս ընթացքը, իսկ կիրակի մենք ևս մեկ հնարավորություն ունենք ցույց տալու, որ լավ մարզավիճակում ենք»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերել BBC Sport-ը:
33-րդ րոպեին Քրիստիան Ռոմերոյի հեռացումից հետո դաշտի տերերը մնացին 10 հոգով, իսկ 55-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ ու խաղադաշտից հեռացվեց «Տոտենհեմի» մեկ այլ պաշտպան Դեստինի Ուդոջին:
Այս հանդիպումից հետո «Չելսին» 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը, «Տոտենհեմը» 26 միավորով երկրորդ տեղում է։