«Լիվերպուլը» հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները խաղացողի համար պայքարում միացել են «Մանչեսթեր Սիթիին», «Բավարիային» և «Չելսիին»:
Այս մրցաշրջանում 20-ամյա գերմանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում, դարձել 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։